ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ի՞նչ են արել Արցախի համար, որ իրենց են վերագրում սեփական արյամբ Արցախն ազատագրած հերոսների ջոկատների անունները

Ի՞նչ են արել Արցախի համար, որ իրենց են վերագրում սեփական արյամբ Արցախն ազատագրած հերոսների ջոկատների անունները
16.09.2023 | 17:09

Համայն հայությունն, այո, գիտի, թե ովքեր են «Սև հովազները»։

Նրանք մեր ազատամարտիկներն են` լեգենդար հերոս Ռուստամ Գասպարյանի հավերժ հրամանատարությամբ։

Միայն մի հարցի շուրջ եմ մտածում. ինչի՞ց է, որ մեր ազգի, ազգային երազանքների, պետական շահերի հետ կապ չունեցող քաղաքական ուժերն այսպես դյուրությամբ, նույնիսկ առանց տեղյակ պահելու, ընդօրինակում են մեզ համար ազգային, սրբազան արժեքներ դարձած անվանումները։

Այսպիսի օրինակ էլի ենք տեսել, լրացուցիչ չհիշատակեմ։

Ազգային ներկայանալով` իրենց իրական նպատակնե՞րն են քողարկում։

«Սև հովազների» լոգոն կիրառելու իրավունքը ցանկացած հեղինակ կունենար այն դեպքում, երբ գիրք գրվեր «Սև հովազներ» ջոկատի փառավոր ուղու մասին, ուրիշ ոչ մի պարագայում։

Եվ կարևոր հարցի պատասխանն էլ կուզենայի իմանալ, թեև ամեն ինչ պարզ է.ինչի՞ց է, որ այսպիսի քաղաքական ուժերի ղեկավարների զավակների «ապրելու երկիրը» հեռավոր ու ապահով վայրերն են, այլ ոչ թե շրջափակված, համայն հայության գոյության համար արդեն 277 օր կյանք տվող, այո, բառացիորեն կյանք տվող, Արցախը։

Ի՞նչ են արել Արցախի համար, որ իրենց են վերագրում սեփական արյամբ Արցախն ազատագրած հերոսների ջոկատների անունները, որոնցից յուրաքանչյուրը նահատակության ու սխրանքի մի մեծ պատմություն է:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2887

Մեկնաբանություններ